Հասարակություն 

Իրականում պետք է ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը. Սեյրան Օհանյան

analitik.am

Այսօր` սեպտեմբերի 12-ին, դատական նիստից հետո Սեյրան Օհանյանը լրագրողներին հայտնեց, որ մասնակի է կարդացել ՍԴ հայտնի որոշումը` կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և կողմ է այսօրվա ներկայացված միջնորդությանը, որով երկրորդ նախագահի պաշտպանները պահանջեցին վերացնել վերջինիս նկատմամբ խափանման միջոցը. «Իրականում պետք է ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը»:

Օհանյանը նշեց, որ իրավաբանական նորմերին, մանրուքներին չի տիրապետում. «Կարծում եմ, որ մեր ու Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինչ ասում են, հիմնավոր է»:

Նշենք, որ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության մասով որոշումը դատարանը հրապարակելու է սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին:

 

Նույն շարքից