Բարի օր Հասարակություն 

Ոտքով ճխլել եմ Նիկոլին էլ Լևոնի զոմբիներին էլ. Արամ Հարությունյանին բերման ենթարկեցին

Ինձ ասել է թուրք ու անիծել է իմ երեխային, ինչի համար ստացավ արժանի պատիժ: Այս մասին լրագրողներին հայտնեց Արամ Հարությունյանը, ում ոստիկանները բերման ենթարկեցի:

Հարությունյանի խոսքերով, ցանկացած մարդ իր տեղը նույնկերպ կվարվեր. «Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի կռիվն է Ռոբերտ Քոչարյանի դեմ: Ես 1992 թվականին իմ զոհված ընկերներին եմ տեղավորել, հարցրեք Հայրիկյանին»:

Խոսելով այսօրվա միջադեպի մասին` Հարությունյանն ասաց, որ ինչ-որ կին իրեն ասել է թուրք ու ասել է «բալիդ թաղեմ», ինքն էլ հարվածել է. «Էլի կհարվածեմ, ով նման բան ասի: Ինձ չեն հետաքրքրում հետևանքները: Ցանկացած մարդ, ով ինձ կասի թուրք ու իմ 8 տարեկան տղային կանիծի, էլի կխփեմ: Ինձ չեն հետաքրքրում իրավական հետևանքները: Այսօր մենք տարածք ենք կորցնելու: Այսօր ՀՀՇ-ն ոգևորված է, նրանց չի հետաքրքրում դատավարությունը, նրանք ուզում են փակել Քոչարյանին, Օհանյանին, Խաչատուրովին: Նիկոլն ասֆալտին էր փռում, իսկ ես այսօր ոտքով կճխլեմ Նիկոլին էլ, Լևոնի զոմբիներին էլ: Մենք իրավունք չունենք: Տեսեք, թե ոնց են ոստիկաններին դարձնում քավության նոխազ»:

Այդ պահին բերման ենթարկվողը մոտեցավ Սարգիս Քլոյանին ու վերջինիս աբիժնիկ անվանեց, իրավիճակը խիստ լարվեց: Հարությունյանին բերման ենթարկեցին։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից