Բարի օր Հասարակություն 

Փորձում են դատավարությունը շոուի վերածել. Լևոն Քոչարյան

analitik.am

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստն ավարտվեց: Քոչարյանի խափանման միջոցի վերացման միջնորդության մասով դատարանի որոշումը հրապարակվելու է սեպտեմբերի 17-ին:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Լևոն Քոչարյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչ որոշում կկայացնի դատարանը. «Անհասկանալի է, թե ինչու սեպտեմբերի 17-ին պետք է կարդա: Ինձ համար, շատերի համար շատ բան ակնհայտ է: Փորձում են դատավարությունը շոուի վերածել` զոհերի, տուժողների իրավահաջորդներին բերելով: Նորից շարունակում են պահել 10 տարի պահած հուզական ֆոնը»:

Կրտսեր Քոչարյանը նշեց, որ մեղադրանքում որևէ խոսք չկա զոհերի, տուժածների վերաբերյալ. «Միևնույն է փորձում են հուզական ֆոնը պահել: Մնացածը կտեսնենք սեպտեմբերի 17-ին, երբ որոշումը կհրապարակվի: Ակնկալիքս այն է, որ ի կատար կածեն ՍԴ որոշումն ու ազատ կարձակեն Ռոբերտ Քոչարյանին: Հույս ունեմ, որ դատարանները շրջափակելը չի ազդի դատավորի որոշման վրա»:

Նույն շարքից