Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Եթե ժողովուրդը մեզ ասի` գնացեք տուն, մեզանից շատերն ուրախությամբ կգնան. Արարատ Միրզոյան

analitik.am

Ամեն ինչ պետք է լուծվի իրավական ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Եթե մենք այսօր 5 հոգով ասենք, որ Ռոբերտ Քոչարյանին պետք է բռնել, ՍԴ անդամներին ուղարկել թոշակի, ձևավորել այլ մարմին, վաղը կարող ենք ասել, որ մեզ դուր չի գալիս ԼՀԿ-ն, հետո` Սասնա ծռերը: Այդպես չի լինում, առանց իրավական ճանապարհների չենք կարող լուծել հարցերը: Ես վստահ եմ, որ այսինչ անձը մեղավոր է նրանում, ինչում մեղադրում են, ես նույնիսկ կարող եմ ասել, որ իմ ընկալմամբ, նա ավելի շատ բաներում է մեղավոր: Բայց պետք է ձեռք բերվեն ապացույցները»:

Ինչ վերաբերում է թեժ աշնան մասին խոսակցություններին, Միրզոյանը հայտարարել է, որ ամեն օրն էլ թեժ է:

Հարցին` կա արդյո՞ք իշխանության համար ռիսկ, ԱԺ նախագահը հնշել է. «Իշխանության համար ռիսկը ո՞րն ա, իշխանություն կորցնե՞լը: Ես ուզում եմ մի անգամ էլ ասել` մեզ դա չի հետաքրքրում: Որ վայրկյանին ժողովուրդն ասի` «գնացեք տուն, ձեր կարիքն այլևս չունենք», մենք կգնանք: Ես հավատացնում եմ, որ մեզանից շատերը նույնիսկ ուրախությամբ դա կանեն»:

Միրզոյանը հնարավոր է համարում, որ Ամուլսարի հարցով պայմանավորված իշխանության վարկանիշը կարող է ընկնել. «Կգնանք տուն ու մեզանից շատերը կուրախանան»:

Միրզոյանի խոսքերով, կարծիք կա, որ իշխանությունը միայն քաղցր բան է, սակայն իրականում այն տաժանակիր աշխատանք է, սակայն իրենք ափսոսանք չունեն, որ ստանձնել են այդ իշխանությունը:

Նույն շարքից