Հասարակություն 

Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հաբիբ Նուրմագոմեդովի հետ /տեսանյութ/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մախաչկալայի օդանավակայանում հանդիպել է UFC թեթև քաշային կարգում չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի և նրա հոր՝ Աբդուլմանափ Նուրմագոմեդովի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը ջերմորեն ողջունել է չեմպիոնին, ով պաշտպանել է տիտղոսը Աբու Դաբիի մրցաշարում․ «Ուզում եմ շնորհավորել Ձեր որդու հաղթանակի կապակցությամբ: Արժանապատիվ պայքար էր։ Ուժեղ մարտիկ է»,-դիմել է նախագահը Աբդուլմանափ Նուրմագոմեդովին:

Ըստ Պուտինի, հաղթանակը համոզիչ էր․ «Ես շնորհավորում եմ քեզ, շատ լավ մարտ էր, գեղեցիկ ու անկեղծ: Ես նայել եմ: Խեղդող հնարքը շատ լավն էր, կոկորդը չսեղմելով դասական հնարք: Ես իսկապես նայել եմ, այո, այո, ես դա տեսա, երկու կողմից սեղմում էիր, տեղը տեղին: Ամեն ինչ արդար էր»,-ասել է նախագահը Հաբիբին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից