Հասարակություն Տեսանյութեր 

«Շնորհավորանքներ» առաջին ձյան կապակցությամբ․ Նորիլսկում առատ ձյուն է տեղացել /Տեսանյութ/

analitik.am

Նորիլսկի բնակիչները երեկվանից ակտիվորեն «շնորհավորում են» միմյանց առաջին ձյան կապակցությամբ։ Սեպտեմբերի 10-11-ի գիշերը Նորիլսկում տեղացել է առաջին ձյունը: Սոցիալական ցանցերն արդեն լի են ձնառատ փողոցների լուսանկարներով և տեսանյութերով:

Ներկայումս քաղաքում ջերմաստիճանը մոտ է զրոյի: Ըստ կանխատեսումների՝ ցրտաշունչ եղանակը քաղաքում կտևի ամբողջ շաբաթ,ջերմաստիճանի բարձրացում կանխատեսվում է միայն հանգստյան օրերին։

Հարկ է նշել, որ հյուսիսային Նորիլսկի համար նման եղանակը սովորական է: Այս տարի այնտեղ ձյուն է տեղացել դեռևս հունիս ամսին: Նորիլսկն աշխարհի ամենահյուսիսային քաղաքն է, որն ունի ավելի քան 150 հազար բնակչություն:

Տեսանյութն՝ այստեղ

Նույն շարքից