Հասարակություն Տեսանյութեր 

Նռնակ է նկատվել. Փրկարարները սահմանազատել են տարածքը /տեսանյութ/

analitik.am

Սեպտեմբերի 12-ին, ժամը 15:46-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռյա Թազա գյուղի տարածքում հայտնաբերվել է ձեռքի նռնակ (առանց պայթուցիչի):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության աշխատակիցները նռնակը տեղափոխել են փորձաքննության:

Նույն շարքից