Հայաստան Քաղաքականություն 

Ինչու են իրականում Արա Բաղդասարյանին ազատել աշխատանքից

analitik.am

Օրերս համացանցում տեղեկություն հայտնվեց, որ Անդորրայում Հայաստանի հյուպատոս Արա Բաղդասարյանն ազատվել է աշխատանքից` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հրապարկված լուսանկարի պատճառով: Ավելի ուշ Արա Բաղդասարյանը հաստատել էր տեղեկությունները` ասելով, որ ԱԳՆ-ից զանգ ստացել է:

Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հաղորդեց, որ Արա Բաղդասարյանը չի հանդիսացել Անդորրայում Հայաստանի Հանրապետության հյուպատոսը՝ ինչպես նշվում է:

«Անդորրայի Իշխանապետության հետ հարաբերությունները համակարգվում են Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի կողմից։ Արա Բաղդասարյանը հանդիսացել է Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոս, որը դիվանագիտական ծառայության պաշտոն չէ»,- ասաց նա:

Աննա Նաղդալյանը նաև նշեց, որ Արա Բաղդասարյանը ազատվել է Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները կատարելուց՝ այն ոչ պատշաճ իրականացնելու կապակցությամբ: Դեսպանությունը տեղեկացրել է Բաղդասարյանին, որ ինքը պատվո հյուպատոս է, ոչ թե հյուպատոս, ու իշխանություններին, որ նա այլևս Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսը չէ:

Նույն շարքից