Հասարակություն 

Վաղը՝ ուրբաթ-13-ին, սպասվող լիալուսինը չի կրկնվի մինչև 2049 թվականը

analitik.am

Խորհրդավոր Ուրբաթ 13-ը համարվում է անեծքների, սարսափների օր, հատկապես, եթե այն համընկնում է լիալուսնին։

Վաղը հենց այդպիսի օր է․ լիալուսինը երկնակամարում կհայտնվի սեպտեմբերի 14-ին՝ վաղ առավոտյան, իսկ ամբողջացող լիալուսինը հնարավոր կլինի վայելել 13-ի գիշեր լույս 14-ին։

Լիալուսինը բերրի է կոչվում, քանի որ այն այդ օրը օգնում է, որ բերքահավաքի ժամանակ գյուղատնտեսները մինչև ուշ գիշեր կարողանան աշխատել։ Լուսինը բարձրանում է հենց այն ժամանակ, երբ մայր է մտնում Արեգակը, սակայն հետաքրքիրն այն է, որ տարվա այս հատվածում տպավորություն է ստեղծվում, որ Լուսինն ամեն գիշեր հենց նույն պահին է վեր բարձրանում։ Պատճառը Լուսնի ուղեծիրն է երկնքում։  Թվում է, թե Լուսինը հորիզոնական ուղղությամբ շարժվում է դեպի Հորիզոն։

Աստղագետները նշում են, որ լիալուսինը հարկավոր է վայելել այն ժամանակ, երբ արբանյակը գտնվում է Հորիզոնի արևելյան հատվածում՝ բավականին ցածր։ Այդ ժամանակ Լուսինն առավել խոշոր և տպավորիչ տեսք է ստանում։

Վաղը՝ ուրբաթ-13-ին, սպասվող Բերրի լուսինը այլևս չի կրկնվի մինչև 2049 թվականը։

Նույն շարքից