Հասարակություն 

Շշի գործարան, հյուրանոց, տասնյակ տներ և առանձնատներ, ջերմատուն, գազալցակայան․ որտեղի՞ց Փաշինյանի աջակից գեներալին այս հարստությունը

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է խոսում նախկին իշխանության ղեկավարման տարիներին բանակից իրականցված թալանի, զինվորներին մատակարարված վատ սննդի և հագուստի մասին։ Տպավորություն է, որ վարչապետը ցանկանում է իմանալ ճշմարտությունը և պատժել մեղավորներին։

Վարչապետի այս մտադրությունը միանշանակ ոգևորիչ է, ուստի մենք էլ մեր ձեռքի տակ եղած տեղեկությունները հրապարակային կերպով կկիսվենք երկրի ղեկավարի հետ։ Կտանք նաև հարցեր, որոնք նա կարող է տալ իրեն շատ մոտ կանգնած որոշ գեներալների։

Վարչապետ Փաշինյանին պետք է հետաքրքրի, թե ով էր 2000-2008 թվականներին մատակարարում բանակի կարիքների համար անհրաժեշտ հագուստի 70 տոկոսը, ում հորաքրոջ տղան էր Մասիս քաղաքում մսաբուսական արտադրում և առանց մրցույթի մատակարարում բանակին, ով էր մեծ քանակությամբ դիզել վառելիք մատակարարում բանակին և նորից առանց մրցույթի, ով էր ՊՆ-ում թիկունքի պետի պաշտոն զբաղեցնելով մի քանի բնակարան ստացել ՊՆ-ից, հողակտոր ստացել, որի վրա կառուցված է իր առանձնատներից մեկը, ով էր մեկ տասնյակի հասնող առանձնատներ կառուցում Հայաստանի մարզերում։ Այս հարցերը վարչապետ Փաշինյանը կարող է ուղղել ՊՆ թիկունքի նախկին պետ գեներալ Գագիկ Մելքոնյանին (մականունը՝ Աղվես Գագո)։

Վարչապետին նաև պետք է հետաքրքրի, թե իրեն շատ մոտ կանգնած գեներալ Մելքոնյանը ինչպես է հաջողացրել պաշտոնավարմանը զուգահեռ հյուրանոց կառուցել ՌԴ  Կրանսնոդար քաղաքում, հիմնել շշերի գործարան և Մոսկվայի մարզում մի քանի հեկտարի հասնող ջերմատուն, Մարտունի քաղաքում գնել գազի լցակայան։

Վարչապետ Փաշինյանը, եթե իրականում ցանկանում է բացահայտել, թե ովքեր են նախկինում թալանել բանակը, այս հարցերը անպայման կտա իր աջակցին։ Նա նաև Մելքոնյանից կհետաքրքրվի, թե ինչպե՞ս ստացվեց, որ գեներալը իր անձնական օգտագործման Լենդ Կրաուզեր 100 մակնիշի ամենագնացը շուկայական գնից մի քանի անգամ թանկ գնով վաճառեց ՊՆ-ին։ Ի դեպ, այդ ժամանակ ևս Մելքոնյանը Պն թիկունքի պետն էր։

Աղբյուրը՝ politik.am

Նույն շարքից