Հասարակություն 

Իտալիայում պեղումների ընթացքում հայտնաբերված «սիրահարների» կմախքները, պարզվել է, տղամարդկանց կմախքներ են

Մասնագետները հետազոտություններ են անցկացրել և պարզել, որ 2009 թվականին Իտալիայում հնագույն նեկրոպոլի պեղումների ժամանակ հայտնաբերված կմախքները, տղամարդիկ են եղել: Այս մասին գրում է BBC- ն:

Դրանից առաջ հնագետները ենթադրում էին, որ գտնված զույգը բաղկացած է տղամարդ և կին են: Կմախքները ստացել են «սիրահարներ» անվանումը, քանի որ նրանք պառկած են միասին, ձեռք ձեռքի և նայում են միմյանց:

Նշվում է, որ պեղումներն իրականացվել են իտալական Մոդենա քաղաքում:

Ատամի էմալի վրա կատարված փորձաքննությունը ցույց է տվել, որ գերեզմանում կան մի քանի տղամարդիկ, որոնք թաղված են մ.թ.ա. 4-րդ և 6-րդ դարերի միջև:

Գիտնականները ենթադրում են, որ նախկինում այդ տղամարդիկ կարող էին լինել զինվորներ կամ եղբայրներ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից