Հասարակություն Միջազգային 

Պուտինը մեկ բաժակ օղի է խմել, ինչպես խոստացել էր 20 տարի առաջ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատարել է 1999-ին տված խոստումը և Դաղստան կատարած այցի ժամանակ մեկ բաժակ օղի է խմել, որը հրաժարվել էր խմել 20 տարի առաջ:

Դաղստանում հիշում են 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները՝ Չեչնիայի կողմից Շամիլ Բասաևի և Խատաբի հրամանատարությամբ ահաբեկիչների խմբերի ներխուժումը: Այդ ժամանակ զինվորականներին օգնության են հասել տեղի բնակիչներից կազմված աշխարհազորայինների խմբերը:

Պուտինը 1999-ին Բոտլիխի շրջան էր եկել, երբ դեռ նոր էր նշանակվել վարչապետի պաշտոնակատար: Նա բարձրացրել էր բնակիչների բարոյական ոգին: Պուտինի հետ հանդիպման ժամանակ բոլորը բաժակները բարձրացրել են, որ խմեն, իսկ Պուտինը բաժակը վայր է դրել սեղանին և ասել, որ կխմի, երբ հաղթեն:

Չխմած բաժակի մասին ՌԴ նախագահին հիշեցրել են այս ամառ՝ ուղիղ եթերով հարցուպատասխանի ժամանակ: Ի պատասխան՝ Պուտինը խոստացել է գնալ և բաժակ բարձրացնել:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից