Հասարակություն Պատահարներ Տեսանյութեր 

Ռյա Թազա գյուղի տարածքում ձեռքի նռնակ է հայտնաբերվել․ փրկարարները սահմանազատել են տարածքը/տեսանյութ/

analitik.am

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15:46-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռյա Թազա գյուղի տարածքում հայտնաբերվել է ձեռքի նռնակ (առանց պայթուցիչի):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության աշխատակիցները նռնակը տեղափոխել են փորձաքննության:

Նույն շարքից