Հասարակություն 

Նորմալ վիճակ է. Արծրուն Հովհաննիսյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ արձակված կրակոցների մասին

Սեպտեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը 43 անգամ խախտել է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով : ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պնդում է, որ 43 խախտումը շատ փոքր թիվ է երեք-չորս օրվա համար: «Այդ թվերն իրականում մինիմալ թվեր են, որ մի հատ էլ ինչ-որ բաներով պայմանավորենք, այսինքն` չկա օր, որ այդ մինիմումները չլինեն մոտ 20 տարի, հետեւաբար՝ ինչը ինչի հետ պայմանավորեմ, նորմալ վիճակը ինչի հետ պայմանավորեմ. նորմալ վիճակ է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված հայկական սահմանների վրա ուղղված կրակոցները:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ aravot.am-ի հետ զրույցում չցանկացավ գնահատականներ տալ ստեղծված իրավիճակին՝ասելով, թե համոզված չէ, որ իշխանությունները խախտումների իրական թիվն են ներկայացնում: Արծրուն Հովհաննիսյանն էլ չհամաձայնեց ու նկատեց, որ երբեւէ հրաձիգից արձակված մի քանի կրակոցները քննարկման առարկա չեն եղել:

Նույն շարքից