ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հաբիբ Նուրմագոմեդովը բացահայտել է գաղտնիքը, թե ինչ է խոսել հոր հետ Դասթին Պորյեի հետ մենամարտի ժամանակ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Մարզիկը նշել է, որ այդ պահին հայրը մեկ մետր հեռավորության վրա է եղել, դրա համար իրենք կարողացել են զրուցել: Մարտի ժամանակ Աբդուլմանափ Նուրմագոմեդովը հորդորել է որդուն խուճապի չմատնվել:
Հաբիբը նաև խոստովանել է, որ երկրորդ ռաունդում սխալներ է թույլ տվել, ինչի արդյունքում հարվածներ է ստացել հակառակորդից: Դրանից հետո միայն հասկացել է, որ պետք է ակտիվանալ:
Պուտինն իր հերթին նշել է, որ Հաբիբը գեղեցիկ հաղթանակ է տոնել: