Հասարակություն 

Որքան էլ զարմանալի չլինի, այսօր «նախկիններից» շատերը Փաշինյանին քննադատում են հեղափոխությանը դավաճանելու համար. Քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր էջում գրում է.

«- Որքան էլ զարմանալի չլինի, այսօր «նախկիններից» շատերը Փաշինյանին քննադատում են հեղափոխությանը դավաճանելու համար և կոչ են անում ավելի հստակ՝ հեղափոխական ռեֆորմներ իրականացնել։ Սա աննախադեպ երևույթ է, երբ քաղաքական խրամատների հակադիր կողմերը նույն հռետորաբանությամբ են հանդես գալիս, ու երբեմն դժվար է զատել Նիկոլ Փաշինյանի նախկին զինակիցների ու նրանց նախկին հակառակորդների քննադատությունը։

- Փաշինյանը ո՛չ սոցիալիստ է, ո՛չ սոցիալ-դեմոկրատ է, առավել ևս ո՛չ մարքսիստ է, ո՛չ տրոցկիստ է, ոչ էլ մաոիստ է։ Նա հայտարարում է, որ «իզմեր», այսինքն սոցիալական գաղափարախոսություններ չի ընդունում և որևէ համակարգային քաղաքական որոշում և ռեֆորմ չի իրականացրել»:

Նույն շարքից