Հասարակություն 

Կինն իր երեխային այնքան է կերակրել, որ վերջինս մահացել է

Անգլիական Մանչեսթեր քաղաքում կինն այն աստիճան է կերակրել երեխային, որ վերջինս մահացել է։ Այս մասին հայտնում է The Sun-ը:

Վաղ մանկությունից 13-ամյա տղան ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ է ունեցել: 3 տարեկան հասակում նա կշռել է ավելի քան 30 կիլոգրամ: Ավելի ուշ, դպրոցի բժիշկներն ու ուսուցիչներն ահազանգել են և պնդել, որ երեխան ավելի շատ շարժվի: Մայրը վրդովվել է և ասել, որ դպրոցը միջամտում է որդու դաստիարակությանը: Եվ չնայած այն բանի, որ ֆիզկուլտուրայի ուսուցչուհու խորհրդով տղան անցել է հատուկ դիետայի, զբաղվել սպորտով և մասնակցել ինքնավստահությունը բարձրացնող դասընթացների՝ մորից թաքուն, երեխայի մահից մի քանի շաբաթ առաջ կինը շարունակել է կերակրել նրան՝ նպաստելով վերջինիսի առողջական վիճակի վատթարացմանը։

Նշվում է, որ ավելորդ քաշի պատճառով տղայի մոտ առաջացել է կարդիոմիոպաթիա։ Քանի որ նրա մոտ եղել է ավելորդ քաշի խնդիր, բժիշկները չեն կարողացել փոխպատվաստել առողջ օրգան:

Դեռահասի մահվան դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Ըստ մասնագետների, տղան մահացել է «չհամաձայնեցված վերաբերմունքի» պատճառով: Բժիշկները ցանկացել են օգնել նրան, բայց չեն փոխանակվել միմյանց հետ ստացած տեղեկատվությամբ: Դեռահասի առողջության մասին ընդհանուր ուսումնասիրություն չի իրականացվել:

Նույն շարքից