Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հանդիպել են մայրաքաղաքի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածը հանդիսացող Բաբաջանյան փողոցի հարակից շենքերի մի խումբ բնակիչների հետ: Քաղաքացիներն իրենց անհանգստությունն են հայտնել դեռևս 2016թ.-ից կառուցվող ճանապարհի՝ Բաբաջանյան փողոցին կապվող հատվածի վերաբերյալ:
Հիմնական դիտարկումը, որ արվում է՝ Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի կառուցումից հետո հարակից բակային տարածքներ մեքենաների ելք ու մուտքի, ինչպես նաև հետիոտնի անցուդարձի հարմարավետության խնդիրն է:
Հաշվի առնելով որոշ առաջարկներ՝ հանդիպման ընթացքում որոշում կայացվեց դիտարկել նախագծային փոփոխության հնարավորությունը: