Հասարակություն 

Հայաստանում քաղաքացիները կարող են հանգիստ որսալ տան մկներին, դրա համար նրանց ու նրանց կատուներին բանտ չեն ուղարկի

Արդյո՞ք օրենքի նախագիծը վերաբերում է տնային պայմաններում մուկ որսալուն, կամ գիտահետազոտական նպատակներով առնետների ներարկմանը: Խորհրդարանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանը՝ դիմելով Նաիրա Զոհրաբյանին:

Զոհրաբյանը բացասական պատասխան տվեց. «Եթե ձեր տանը կա առնետ կամ մուկ, ու ձեր կատուն որոշի ձեր մկանը բռնել, վստահեցնում եմ ձեզ, որ այս օրենքի շրջանակներում չեք ենթարկվի տույժի կամ քրեական պատասխանատվության: Ոչ էլ կատուն կենթարկվի որևէ պատասխանատվության»:

Նույն շարքից