Հասարակություն Բարի օր 

Եթե շունը հարձակվում է, պետք է կանգնես, կծի, գնա, կամ էլ պետք է բանակցել. Սասուն Միքայելյան

Ազգային ժողովը քննարկում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին օրենքի նախագիծը: Այն ներկայացրել են ԲՀԿ մի խումբ պատգամավորներ՝ առաջարկելով խստացնել պատիժը նրանց համար, ովքեր նման վարք են դրսևորում:

«Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի խոսքերով, օրենքի նախագիծը ժամանակավրեպ է, ավելի ճիշտ կլինի, եթե օրենք ներկայացվի կենդանիների պահման տարածքների ստեղծման մասին, կամ այնպիսի ծառայությունների վերաբերյալ, որոնք ահազանգերի դեպքում կհավաքին կենդանիներին. «Մարդիկ, սոցիալական պայմաններից ելնելով, իրենց շներին թողնում են փողոցը: Գյուղերում մարդիկ տարածքից տարածք ոտքով են գնում, շները հարձակվում են նրանց վրա: Անդրանիկ Քոչարյանն ինձ հարց է տալիս՝ ի՞նչ պետք է անել, եթե շունը հարձակվում է։ Ես ասում եմ, որ պետք է կանգնել, որ նա կծի ու գնա, կամ պետք է բանակցել»,-ասաց Միքայելյանը:

Նաիրա Զոհրաբյանը համաձայն չէ Միքայելյանի հետ. «Մենք տարբեր բաների մասին ենք խոսում: Կոնկրետ այս դեպքում մենք խոսում ենք կենդանիների նկատմամբ դաժան վերաբերունքի մասին: Ամեն դեպքում ԲՀԿ-ականը կարևոր համարեց Միքայելյանի բարձրացրած հարցը՝ նշելով, որ հարցը քննարկել է մասնավորապես Երևանի քաղաքապետի հետ:

Նույն շարքից