Գլխավոր Հասարակություն Ռազմական 

Հրադադարի խախտման օրական մի քանի տասնյակ դեպքերը, ցավոք, մեզ համար դարձել են առօրյա երևույթ. Արծրուն Հովհաննիսյան

analitik.am

Այսօր` սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, խոսելով Տավուշի ուղղությամբ հայկական դիրքերի վրա կրակելու մասին և պատասխանելով հարցին, արդյո՞ք կա լարվածության աճ, ասաց, թե գրեթե չկա օր, որ նման դեպք չլինի. «Դեպքերի մասով կոնկրետ քանակ կա, որոնցից հետո իրավիճակը հստակեցվում է: Վերջին շրջանում չունենք խախտումների այնպիսի աստիճան, որը կարող ենք համարել մտահոգիչ կամ աճած: Օրական մի քանի տասնյակ դեպքերը, երբ հատկապես կրակում են փոքր տրամաչափի զենքերից, ցավոք մեզ համար դարձել են առօրյա երևույթ»:

Նույն շարքից