Հասարակություն Տեսանյութեր 

Դպրոցականը ծեծի է ենթարկել ավտոբուսի վարորդին /Տեսանյութ/

analitik.am

Ձերժինսկիում ավտոբուսում ծեծկռտուք է սկսվել դեռահաս ուղևորի և վարորդի միջև: Վեճը տեղի է ունեցել այն պատճառով, որ դպրոցականը հրաժարվել է վճարել ուղևորավարձը՝ 23 ռուբլի: Այս մասին հայտնում է Life-ը։

Երիտասարդն ու տղամարդը վիճել են, իսկ մնացած ուղևորները փորձել են հանգստացնել նրանց, բայց վեճը վերածվել է ծեծկռտուքի: Միջադեպից հետո դեռահասը ուժով դուրս է եկել ավտոբուսից, իսկ վարորդը ոստիկանություն է կանչել։

«Ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել է։ Նախնական տվյալներով վերջինս ուսի վնասվածք է ստացել: Ներկայումս տուժողի վրա հարձակման փաստի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Իրավապահներն իրավական գնահատական կտան երկու կողմերի գործողություններին»,-ասված է Ձերժինսկիի ոստիկանության վարչության կողմից տարածած հայտարարության մեջ։

Նույն շարքից