Հասարակություն 

Էս ի՞նչ մունաթ էր, չհասկացա. Ազգային ժողովում կրքերը թեժացան

Այսօր խորհրդարանը քննարկեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հարցը: Նախագիծը ներկայացրել են ԲՀԿ-ական պատգամավորները` առաջարկելով խստացնել պատիժը վերոնշյալի համար:

Քննարկման ժամանակ կրքերը մի պահ թեժացան, ինչի արդյունքում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված եղավ ելույթ ունենալ` դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին. «Չհասկացա, էս ինչ մունաթ-զունաթ էր: Ես անկեղծ մտահոգություն եմ տեսնում: Մարդիկ ուզում են հնարավորինս լավ կարգավորող օրենք լինի, որպեսզի բացեր չմնան»:

Միրզոյանի խոսքերով, ինքը որևէ «ձեռառնոցի» չի տեսել, մարդիկ լուրջ հարցեր են տվել. «Էս ինչ բան ա, կանխավարկած ա` ծաղր տեսնելու: Մի տեսակ մունաթ եք գալիս: Բոլորն էլ կարող են այդպես խոսել: Երբեմն մունաթը կարող է լինել տեղին, բայց այս դեպքում այդպես չէ»:

Նշենք, որ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ականներին դուր չեկավ այն վերաբերմունքը, որը ցուցաբերեցին «Իմ քայլի» պատգամավորները նախագծի վերաբերյալ: ԲՀԿ-ականների կարծիքով, որոշ իմքայլականներ անլուրջ վերաբերմունք ցուցաբերեցին` լուրջ հարցը վերածելով «հա-հա, հի-հի»-ների:

Նույն շարքից