Մոսկվայի Բասմանյան դատարանում քննիչները ներկայացրել են «օրենքով գող» լինելու մեջ մեղադրվող հայտնի օրենքով գող Օլեգ Շիշկանովի (Շիշկին) դաջվածքների ողջ ցանկը: Արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր դաջվածքները կապ ունեն հանցավոր աշխարհի հետ: Նա ձերբակալության ժամանակ հրաժարվել էր ուժայիններին ցույց տալ իր դաջվածքները:
Քննիչները Շիշկանովի մարմնին հայտնաբերել են վագրի գլխի, ասպետի, կնոջ, Միխայել Արխանգելի, վանդակաճաղի դաջվածքներ, իսկ Կույս Մարիամի պատկերով դաջվածքը եղել է նորածին երեխան գիրկը: Հայտնվում է, որ մասնավորապես Աստվածամոր դաջվածքը նշանակում է, որ մարդու համար միակ դատավորն Աստվածն է: Մեկ այլ վարկածով, դա նշանակում է քրեական կարիերան վաղ տարիքում սկսելը:
Վագրի գլուխը նշանակում է զայրույթ իրավապահների նկատմամբ, հրեշտակի դաջվածքը նշանակում է ներողության խնդրանք Աստծուց և մտերիմներից: Ասպետի գլուխը նշանակում է տոկունություն և հաղթանակի նկատմամբ ձգտում: