«ՎԵՏՕ» շարժման համահիմնադիր Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.
«Օր 5-րդ
Հաշվի առնելով այն, որ Սորոսի գրասենյակի աշխատակիցները տարիներ շարունակ գումարներ են վերցրել, խեղաթյուրել իրականությունն ու փաստերը, մեր ծաղրածուն նրանց պատրաստ է աշխատանք և գումար առաջարկել՝ առանց պետությունը քանդելու կլոունությամբ զբաղվել, ժպիտ և ուրախություն պարգևել:
Մնում է դարձի գան..»:

Նշենք, որ «ՎԵՏՕ»-ն երկուշաբթի օրվանից պերմանենտ ակցիաներ է անում Երևանում «Սորոսի» գրասենյակի մոտ: Շարժման մասնակիցները նշում են, որ այս յուրահատուկ հերթապահությամբ իրենք հնարավորություն են տալիս հանրությանն իմանալ, թե ովքեր մուտք ու ելք ունեն գրասենյակ ու ովքեր են «գումար վերցնում գրասենյակից և վաճառում հայրենիքը»: