Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին գործուղում է ԱՄՆ

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին որոշում է ստորագրել.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին
2019 թվականի հոկտեմբերի 24-31-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Չիկագո)՝ 2019 թվականի Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Վալերիյ Օսիպյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Չիկագո) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Նույն շարքից