Այսօր` սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը խոսեց երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին:
Հիշեցնենք, որ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո բախում տեղի ունեցավ, ինչի արդյունքում մի քանի քաղաքացի բերման ենթարկվեց: Նրանց թվում էր նաև Արամ Հարությունյանը, ում խոսքերով, ինքը հարվածել է մի կնոջ, ով իրեն «թուրք» է անվանել ու անիծել իր 8 տարեկան որդուն:
Հովհաննիսյանը նշեց, որ իրենց քաղաքական պատմության դարն ապրած մարդիկ անթույլատրելի արարք են թույլ տվել իրենց, ինչի համար խիստ պատժի պետք է արժանանան. «Ես զարմանում եմ, որ դրանց որոշ մասը համալսարաններում շարունակում են կրթել երիտասարդ սերնդին»:
Պատգամավորի խոսքերով, դասախոսները պետք է «փսիխոյով» անցնեն լսարան մտնելուց առաջ: