Միջազգային Քաղաքականություն 

Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է Թուրքիայի իշխող կուսակցությունից հեռանալու մասին

analitik.am

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) դուրս գալու մասին։

Վերջերս հայտնի էր դարձել, որ Դավութօղլուն պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել, և այդ նպատակով նրա թիմակիցները կոչ էին արել ԱԶԿ-ի նահանգային ու շրջանային ղեկավարներին միանալ իրենց։ Այս տեղեկությունը ստանալով՝ ԱԶԿ-ի ղեկավարները պահանջել էին Դավութօղլուին և իր թիմին հեռացնել կուսակցությունից։

Նախկին  վարչապետը չի սպասել երկրորդ նմանատիպ պահանջի ներկայացմանը և հայտարարել է, որ դուրս է գալիս ԱԶԿ-ից:

«Մեր նպատակը պառակտումը չէ։ Մենք նպատակ ունեինք ցրելու ԱԶԿ-ի և մեր երկրի ապագայի հետ կապված անհուսությունը։ Մեզ ներկայացված փաստերը վկայում են, որ ԱԶԿ-ի առաջնորդները կտրվել են իրականությունից։ ԱԶԿ-ն որոշել է զտել կուսակցության շարքերը՝ սկսելով մեզ կուսակցությունից հեռացնելու գործընթացը», - հայտարարել է Դավութօղլուն։

Նա հավելել է, որ շարունակելու է հավատարիմ մնալ իր սկզբունքներին և ծառայել ժողովրդին՝ նոր կուսակցություն հիմնելով։

Ermenihaber

Նույն շարքից