Միջազգային Քաղաքականություն 

Սիրիայում պատերազմն իսկապես ավարտվել է․ Լավրով

analitik.am

Սիրիայում իրավիճակը դառնում է ավելի խաղաղ, երկրի տարածքում մնացել են միայն առանձին վայրեր, որտեղ լարվածությունը պահպանվում է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Trud» թերթին տված հարցազրույցում :

«Սիրիայում պատերազմն իսկապես ավարտվել է։ Երկիրը հետզհետե վերադառնում է նորմալ, խաղաղ կյանքի»,-ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ լարվածության թեժ օջախները պահպանվում են միայն Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, օրինակ՝ Իդլիբում և Եփրատ գետի արևելյան ափին:

Ըստ Արտաքին գործերի նախարարի, նման պայմաններում ամենակարևոր խնդիրները Սիրիայում համակողմանի մարդասիրական օգնություն ցուցաբերելն է, ինչպես նաև ճգնաժամի լուծման համար քաղաքական գործընթացների առաջխաղացումը՝ երկրում և ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հուսալի և երկարաժամկետ կայունացման հասնելու համար:

«Մենք հավատում ենք, որ սահմանադրական բարեփոխումների մշակման համար ստեղծված հանձնաժողովի գործարկումը կարևոր քայլ կլինի ՄԱԿ-ի աջակցությամբ սիրիացիների կողմից ղեկավարվող և իրականացված քաղաքական գործընթացների առաջխաղացման հարցում»,-նշել է նա՝ հավելելով, որ նման հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն կտա Սիրիայի կառավարությանը և ընդդիմությանն առաջին անգամ սկսել երկխոսություն երկրի ապագայի վերաբերյալ:

Նա նաև ասել է, որ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Սիրիայի կողմերի` մասնավորապես` ընդդիմության հետ կանոնավոր շփման պահպանմանը: Բացի դրանից, Ռուսաստանը կոչ է անում հասարակության բոլոր խմբերին հնարավորինս լայն ներկայացուցչություն քաղաքական գործընթացներում:

Նույն շարքից