Հասարակություն Տեսանյութեր 

Հացի մեջ սպունգ են հայտնաբերել /տեսանյութ/

analitik.am

Մոսկվայի մերձակայքում գտնվող Չեխովի բնակիչ Վալենտին Դեժենկովը խանութներից մեկում գնել է սպիտակ հաց և դրա մեջ հայտնաբերել սպասքը լվանալու համար նախատեսված սպունգի կտորներ: Այս մասին հայտնում է Life-ը:

Տղամարդն ուղևորվել է դեպի այն խանութ, որտեղ գնել է վերոնշյալ հացը: Խանութի աշխատողներն, առանց առարկության, վերադարձել են գումարը և ասել, որ առաջին անգամ է նման դեպք լինում:

Դեժենկովը, սակայն, ավելի լուրջ է տրամադրված և գրությամբ դիմել է արտադրողին՝ իրավիճակը պարզաբանելու պահանջով: Այնտեղ ընդունել են բողոքը և սկսվել է ծառայողական ուսումնասիրություն։

 

Նույն շարքից