Հասարակություն 

Չինաստանում խաչասերել են կապիկի և մարդու

Չինաստանի լաբորատորիաներից մեկում իսպանացի գիտնականները ստացել են «քիմիական սաղմեր»։ Մասնավորպես՝ նրանք վերցրել են գենետիկորեն ձևափոխված կապիկի սաղմը և դրա մեջ ներարկել են մարդու բջիջներ, գրում է El País-ը: Հաղորդվում է, որ այդ մանիպուլյացիաներն անհրաժեշտ են կենդանիների մարմնում մարդու օրգանների աճեցման հնարավորություններն ուսումնասիրելու համար:

Իսկ թե որ կապիկի տեսակն է օգտագործվել բիոմատերիալը ստանալու համար, չի նշվում: Մասնագետների գործընկերները ենթադրում են, որ խոսքը մակակաների մասին է կամ  նման այլ տեսակի կապիկների։

Հետազոտողները Խուան Կառլոս Իզպիսուայի գլխավորությամբ 14 օրվա ընթացքում դիտարկել են սաղմերի զարգացումը, այնուհետև ոչնչացրել են դրանք, քանի որ դա եղել է միջազգային գիտական ​​համայնքի պահանջը: Փաստն այն է, որ երկու շաբաթ անց մարդկային սաղմում նյարդային համակարգի զարգացումն ավարտվում է, ուստի էթիկական պատճառներով որոշում է կայացվել խուսափել դրանից:

Նույն շարքից