Քաղաքականություն 

Էությամբ ընդմիշտ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը շարունակում է տարածել սուտ, կեղծիք, ատելություն ու թշնամություն. Ղազինյան

analitik.am

Արթուր Ղազինյանն իր էջում գրում է

«Ինձ հաճախ մարդիկ հարցնում են, թե ինչու՞ եմ մշտապես քննադատում այսօրվա իշխանություններին, մի՞թե նրանք որևէ լավ գործ չեն արել երկրի համար, որի համար կարելի է գովել նրանց։

Փորձեմ պատասխանել։

Իշխանությունների արած լավ գործերը ներկայացնելը իմ գործն ու առաքելությունը չէ, քանի որ ես և իմ գործընկերները գտնվում ենք ընդդիմադիր դաշտում, իշխանության մեջ չենք և չենք կիսում իշխանության սխալների պատասխանատվությունն ու հաջողությունների դիվիդենտները։

Մենք ընդդիմություն ենք և մեր խնդիրն է գտնել իշխանության սխալները, թերացումները, ձախողումները, բարձրաձայնել դրանք, առաջարկել լուծման մեր տարբերակները։

Իսկ իշխանությանը գովերգողները շատ են, դա իրենց գործն է։ Իշխանությունն ունի 88 պատգամավոր ԱԺ-ում, վարչական մեծ ապարատ, ունի իր փորձագետները, լոբբիստները, որոնք և պետք է ներկայացնեն իշխանության հաջողությունները, ձեռքբերումները։

Այնպես որ խնդրում եմ իմ և իմ գործընկերների կողմից հնչող քննադատություններին վերաբերվել նորմալ ու հանգիստ, եթե ուզում եք լսել այլ կարծիք և դիրքորոշում, ապա կարդացեք, լսեք, իսկ եթե ձեզ տհաճ է լսել քննադատություն, ապա վայելեք իշխանամերձ մամուլի և այնտեղ մշտապես հայտնվող մարդկանց կողմից արտադրվող Փաշինյանի գովեստն ու փառաբանումը, աստվածացումն ու սրբադասումը։

Ձևավորեք ձեր կոմֆորտի տարածքը և ապրեք այդտեղ։ Բայց մի դժգոհեք, բողոքեք ու հայհոյեք հակառակ կարծիք հայտնող մարդկանց, քաղաքական ընդդիմությանը։

Եվ միշտ հիշեք, որ այսօրվա ամենաթեժ քննադատը, որը ձեր համոզմամբ տարածում է սուտ և կեղծիք, քարոզում է թշնամություն և ատելություն, դեռևս սկսնակ ուսանող է այն ստի, կեղծիքի, ատելության ու թշնամության, որ տարիներ շարունակ քարոզել, տարածել և շարունակում է տարածել հոգով և էությամբ ընդմիշտ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:

Ձեզ մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր»։

Նույն շարքից