Հասարակություն 

Քաղաքացիները կարող են նկարել վարորդների խախտումները և ուղարկել իրավապահներին. Օրենքի նախագիծը` ԱԺ-ում

Հայաստանում քաղաքացիներն այսօր ավելի քան երբեք պատրաստ են համագործակցել իրավապահների հետ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Իմ քայլի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` ներկայացնելով օրենքի նախագիծը, որը վերաբերում է վարորդների նկատմամբ վարչական վարույթ հարուցելուն:

Ներկայացվող նախագիծը թույլ է տալիս քաղաքացիներին նկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և դրանք օն լայն ռեժիմով փոխանցել ոստիկանությանը: Նկարահանողի ինքնությունը գաղտնի է պահվելու: Տեսանյութն ուղարկելուց հետո քաղաքացին գործընթացում որևէ անելիք չի ունենում:

Գաբրիելյանի խոսքերով, օն լայն ռեժիմով փոխանցումը թույլ է տալիս վարչական մարմնին մի քանի կարևոր հարցերի պատասխան տալ, մասնավորապես որտեղ է եղել խախտումը ու երբ:

Նույն շարքից