Հասարակություն Տեսանյութեր 

Կապույտ ոչխարների անհավանական հնարքները շփոթմունքի մեջ են գցել օգտատերերին /Տեսանյութ/

analitik.am

Կենսաբան Իմոժեն Քանսելլարեն Twitter-ում հրապարակել է տեսանյութը, որտեղ կապույտ ոչխաները մագլցում են ժայռերի վրա: Այս մասին հայտնում է Լենտան։

«Կապույտ ոչխարները, ինչպես միշտ, անում են անհնարինը»,-վերնագրել է իր կողմից հրապարակված տեսանյութը կենսաբանը՝ նշելով, որ այն տեսանկարահանել է Չինաստանում:

Երկու օրվա ընթացքում տեսանյութը հավաքել է 1.3 միլիոն դիտում:

Բազմաթիվ օգտատերեր հիացել են կենդանիների ճարպկությամբ, ինչը, նրանց կարծիքով, հերքում է ձգողականության գոյությունը: Ոմանք նույնիսկ համեմատել են ոչխարներին «սուպեր» հերոսների հետ:

Ըստ բաց աղբյուրի, մասնավորապես՝ Բրիտանական հանրագիտարանի, ոչխարի այս ցեղատեսակն իսկապես հեշտությամբ է բարձրանում այսպիսի թեքությամբ ժայռերի վրա: Կենդանիներին նման հմտություններ պետք են գիշատիչներից խուսափելու համար:

 

Նույն շարքից