Այսօր` սեպտեմբերի 13-ին, ԱԳՆ հովանու ներքո «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգային ծրագիր է կազմակերպվել Գեղարդի վանքում: Միջոցառմանը հրավիրված են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նշենք, որ մինչ համերգի սկսելը նախագահ Սարգսյանը ավելի քան կես ժամ զրուցում էր նախարար Տոնոյանի և ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ:


