Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն իր երկրում թույլ է տվել քաղաքացիներին կրակել կոռուպցիոներ չինովնիկների վրա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Manila Bulletin» թերթին։
«Եթե դուք վճարում եք հարկ ու տուրք կամ ստանում եք տեղեկանք, իսկ չինովնիկներ պահանջում են կաշառք՝ հարվածեք նրանց։ Եթե զենք ունեք, ուրեմն կարող եք կրակել նրանց վրա»,-հայտարարել է երկրի ղեկավարը։
«Պետք է սպանել անազնիվներին, հակառակ դեպքում հոդված կստանաք, ոչ թե ներում»,-ասել է նախագահը:
Դուտերտեն խոստացել է, որ կաշառք վերցնողին կրակող անձը «չի ուղարկվի բանտ, այլ կկրի միայն լուրջ ֆիզիկական պատիժ»:
Նախագահը հավելել է, որ կոռուպցիոներներ կան ամենուրեք։ Նրա խոսքերով, եթե նման բան տեղի ունենա իր վարչակազմում, ապա նա թույլ կտա տուժողին հարվածել մեղադրյալին։