Հասարակություն Միջազգային Տեսանյութեր 

ԱՄՆ-ում տեղադրել են Թրամփի՝ փչովի առնետանման արձանը/տեսանյութ/

analitik.am

 

 

ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի բնակիչները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից առաջ տեղադրել են նրա փչովի արձանը, որտեղ նա առնետի տեսք ունի, գրում է CBS News -ը:

 

Նշվում է, որ արձանի կողքին եղել է գրություն.

 

«Պայքարի´ր ֆաշիզմի դեմ, կանգնեցրո´ւ Թրամփին»:

 

Քաղաքի բնակիչների խոսքով՝ այդ ամենի նպատակն է Թրամփին ցույց տալ, թե ինչպես են իր գործողությունները ազդում հասարակ մարդկանց վրա:

 

Առնետանման Թրամփը հագել է կարմիր փողկապով կոստյում, նրան քսել են շրթներկ, իսկ նրա աջ ձեռքին կա հեռախոս:

 

Դրանից բացի՝ քաղաքում հայտնվել է նշան, որը առաջարկում է վերափոխել տվյալ փողոցի անունը և այն կոչել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի անունով:

 

Սա Թրամփի՝ որպես նախագահ, առաջին այցն է Բալթիմոր:

 

 

 

 

Նույն շարքից