Հասարակություն 

ՌԴ-ում հայազգի թոշակառուին փորձում են դուրս անել իր բնակավայրից

ՌԴ մայրաքաղաքային Կոնկովո շրջանի 70-ամյա հայազգի բնակիչ Ռաֆայել Գյուլբենկյանի հարևանները նրա դեմ դատական գործ են հարուցել:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, պատճառ այն է, որ թոշակառու տղամարդն, իր շան հետ միասին, արդեն 8 տարի շարունակ բնակվում են նրանց բակային տարածքում տեղադրված կցասայլում:

Գյուլբենկյանը հայտնել է, որ մեկ այլ դատական գործով նրան 30 հազար ռուբլի տուգանք է նշանակվել:

Իր խոսքերով՝ ամենաբարդը նրա համար վերջին 3 տարիներն են եղել:

Այս ամբողջ ընթացքում ինքը բազմիցս հարձակումների է ենթարկվել Սերգեյ Նեմանով անվամբ տղամարդու կողմից:

Հայազգի թոշակառուն հայտնել է, որ երեք դատական լսումների ժամանակ էլ հարձակվողն արդարացվել է՝ չնայած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է այդ տղամարդը ոտքով հարվածներ հասցնում իրեն:

Ռաֆայել Գյուլբենկյանը հայտարարել է, որ Հայաստանում ու Վրաստանում բնակվող իր բարեկամների մոտ տեղափոխվել չի ցանկանում, քանի որ ինքը ՌԴ լիիրավ քաղաքացի է:

Իսկ կյանքի հոգսերը հոգում է կոշիկի չորանոցներ պատրաստելով:

Նույն շարքից