Իրավական Հասարակություն 

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 54 դեպք

analitik.am

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է յուրացման կամ վատնման՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, խարդախության` 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի՝ 3-ական, դրամանենգության և խուլիգանության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով՝ գույքային վնաս պատճառելու, ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 և խարդախության՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից