Մահացել է ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր Էդդի Մանին: Այս մասին հայտնում է Variety-ը` հղում անելով երաժշտի ընտանիքին:
Մանին, ում մոտ վերջերս քաղցկեղ էր հայտնաբերվել, 70 տարեկան էր:
Ամերիկացի երգչի կարիերան վերելք ապրեց 80-ականներին` այնպիսի երգերի շնորհիվ, ինչպիսիք ենք Two Tickets to Paradise-ը, Baby Hold On-ը, Shakin-ը և Take Me Home Tonight-ը: Ընդհանուր առմամբ նա ձայնագրել է 11 ալբոմ: