Սաուդյան Արաբիայի արևելքում պայթյուն է տեղի ունեցել աշխարհի խոշորագույն նավթ արդյունահանող ընկերություններից մեկի` Saudi Aramco-ի, գործարաններից մեկում: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում անելով արաբական լրատվամիջոցներին:
Al-Arabiya-ի թղթակիցը մասնավորապես հայտնում է, որ կրակը վերահսկողության տակ է:
Պայթյունի պատճառների, ինչպես նաև հնարավոր զոհերի և տուժածների մասին դեռ ինֆորմացիա չի հայտնվում: