Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ դրոնների հարձակում է տեղի ունեցել երկրի խոշորագույն նավթ արդյունահանող գործարանների վրա, ինչի արդյունքում էլ տեղի են ունեցել պայթյուններն ու հրդեհը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գործարանները պատկանում են Saudi Aramco ընկերությանը: Ընկերության տեղեկություններով, դրանցից մեկը կարող է օրական մինչև 7 միլիոն բարել նավթ արդյունահանել:
Պայթյուններից առաջինը որոտացել է Դամմամ քաղաքում, երկրորդը` Հուրայսում:
Դեռ պաշտոնապես չի հայտնվել, թե ում դրոններն են եղել հարձակվողները: