ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեսանյութերում և լուսանկարներում նարնջագույն մաշկի գույնը պայմանավորված է էներգախնայող լամպերի օգտագործմամբ։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով CNN-ին։
Բալթիմոր քաղաքում հանրապետական կուսակցության անդամների հետ հանդիպմանը, Թրամփը բացատրել է, որ նման լամպերը շատ ավելի թանկ են, քան հին լամպերը: Ավելին, նա ասել է, որ հին լամպերի լույսի ներքո նա ավելի վատ տեսք ունի:
«Լամպերը, որոնք մեզ ստիպում են օգտագործել, առաջին հերթին ինձ համար շատ վատն են, քանի որ ես միշտ նարնջագույն եմ երևում»,-ասել է Թրամփը՝ ծիծաղ առաջացնելով ներկաների մոտ: