Հայաստան Քաղաքականություն 

Փաստորեն Լուսավոր Հայաստանի վրա է դրվում ծառայություններ մատուցելու անպատվաբեր բեռը. Քաղաքագետ

analitik.am

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր էջում գրում է.

«ԱԺ-ում քննարկվել է մի նախագիծ, որով ԱԱԾ և Ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական։

Ի՞նչ է դա նշանակում։

Դա շատ վատ բան է նշանակում։ Կայացած երկրներում կան կանոններ անսահմանափակ իշխանություն թույլ չտալու համար, ինչպես նաև պետական հաստատությունների կայունությունն ու պրոֆեսոնալիզմը, նաև մասնագիտակա համերաշխությունն ու էթիկայի կանոնները պահպանելու համար։

Ըստ գործող կարգավորումների տվյալ պաշտոնները կարող են զբաղեցնել առնվազն գնդապետի կոչում և համապատասխան աշխատանքային ստաժ ու մի շարք այլ պահանջները բավարարելու դեպքում։

"Հեղափոխությունից" հետո նոր ռեժիմը կաշկանդված էր նշանակումներում։ Հիմա փորձում են այդ պատվարները վերացնել։ Սուպեր վարչապետությունից անցում ենք կատարում անվերահսկելի վարչապետություն։

Կար մեկ այլ լուծում, այդ կառույցներին տալ նախարարության կարգավիճակ, իսկ նախարները լինեին քաղաքական պաշտոններ, բայց այդ դեպքում նրանք հաշվետու կլինեին ԱԺ-ին։

Փաշինյանը դրան չհամաձայնվեց։ Այսինքն այս նախագիծը անցնելուց հետո այդ պաշտոններում կլինեն միայն իրեն հաշվետու մարդիկ, ընտրված իր չափանիշներով։

Հեղափոխությունների օրինաչափությունները մեզ հուշում են, որ ռեպրեսիաների թիրախում հիմնականում հայտնվում են ոչ թե հակահեղափոխականները, այլ հենց անհանգիստ հեղափոխականները, իսկ մեր դեպքում նաև բնապահպանները։

Եվ դա առաջարկում է Լուսավոր Հայաստանը։ Հետաքրքիր է ինչի և ում պատվերով է դա անում։
Փաստորեն Լուսավոր Հայաստանի վրա է դրվում ծառայություններ մատուցելու անպատվաբեր բեռը»։

Նույն շարքից