Ռուսաստանում ՊԱԶ մակնիշի ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի արդյունքում 7 զոհ կա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով տեղի իշխանություններին:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել Զայաչիհ Խոլմ ավանի մոտ: Տուժածների թիվը հասնում է 20-ի:Նրանց թվում մեկ երեխա կա:
Ինտերֆաքսն իր հերթին հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել բեռնատարի վարորդի մեղավորությամբ: Բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ուղևորատար ավտոբուսին: