Երեկ գիշերը 60 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: Այս մասին հայտնում է ArmDaily.am-ը:
Մանուկյանը տևական ժամանակ է ինչ վատառողջ է եղել:
Մանուկյանն եղել է պատգամավոր 2003-2007 և 2007-2012 թվականներին և ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով: Մանուկյանն ընտրվել էր նաև 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ծառուկյան» դաշինքից, սակայն վերջինս վայր դրեց իր մանդատը: