«Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը պատմել է որդու հիվանդության մասին, ինչը խաչ է քաշել վերջինիս ֆուտբոլային կարիերայի վրա: Այս մասին հայտնում է The Times-ը:
«Որդիս գրեթե կույր է: Նրա մոտ ախտորոշվել է Շթարգարդթի հիվանդություն»,-ասել է Օուենը` հավելելով, որ երկար տարիներ չի ցանկացել այդ մասին հայտնել հանրությանը:
Անգլիացին նաև նշել է, որ հենց հիվանդության պատճառով որդին չի կարող հետևել իր օրինակին և ֆուտբոլիստ դառնալ. «Նա չի կարողանում գնդակը տեսնել 5 մետրից հեռու»:
Շթարգարդթի հիվանդությունն անբուժելի հիվանդություն է և փոխանցվում է ժառանգաբար: