Հասարակություն 

Մենք խստորեն դատապարտում ենք տեղի ունեցածը. Ռամզան Կադիրով

analitik.am

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դատապարտել է Սաուդյան Արաբիայում նավթ արդյունահանող գործարանների վրա ապստամբների հարձակումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նոովոստին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դրոնների հարձակում է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթ արդյունահանող գործարանների վրա, ինչի արդյունքում տեղի են ունեցել պայթյուններն ու հրդեհ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են Եմենի ապստամբները:

«Մենք խստորեն դատապարտում ենք տեղի ունեցածը»,-գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում՝ համոզմունք հայտնելով, որ աշխարհի բոլոր տերությունները պետք է ջանքեր գործադրեն կանխելու Մերձավոր Արևելքում լարվածության նոր աղբյուր ստեղծելու փորձերը:

«Մենք աղոթում ենք բարեկամ Սաուդյան Արաբիայում խաղաղության և կայունության համար»,-ասել է Կադիրովը:

Նույն շարքից