Դերասան Իվան Ֆոմինովը ավտովթարի է ենթարկվել Մոսկվայի հյուսիսում: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով РЕН ТВ-ին։
Ըստ հեռուստաալիքի, ավտոբուսը, որում գտնվել է 30-ամյա դերասանը և նկարահանող խումբը, բախվել է ավտոմեքենայի:
Դերասանը վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել է:
Իվան Ֆոմինովը ծնվել է 1989 թվականի մարտի 23-ին: 2012-ին ավարտել է Մոսկվայի արվեստի թատրոնի դպրոցը։ Կարիերան սկսել է «Գոգոլի կենտրոնում»: Հայտնի է «Чернобыль. Зона отчуждения» և «Околофутбол» ֆիլմերով, որտեղ մարմնավորել է գլխավոր կերպարներից մեկին: