Հասարակություն 

Օքսֆորդշիրի պալատից, որտեղ ծնվել է Չերչիլը, գողացել են ոսկե զուգարանակոնքը

Օքսֆորդշիրի պալատից, որտեղ ծնվել է Չերչիլը, գողացել են ոսկե զուգարանակոնքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ոստիկանության տարածաշրջանային վարչությանը:

18 կարատանոց ոսկե զուգարանակոնքը, որը գնահատվում է մեկ միլիոն ֆունտ, պատրաստել է իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանը: 2016 թվականին այն ցուցադրվել է Նյու Յորքում՝ Գուգենհայմի թանգարանում:

Ենթադրվում է, որ գողը միայնակ չի գործել, նրանք պալատի տարածք են մտել երկու մեքենայով:

Ներկայումս գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 66-ամյա մի տղամարդ:

«Արվեստի գործը դեռ չի գտնվել: Մենք խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր դեպքի ժամանակ լսել կամ տեսել են կասկածելի որևէ բան, դիմել ոստիկանությանը», -ասված է ոստիկանության կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Թանգարանում հաստատել են զուգարանակոնքի անհետացման փաստը և Twitter- ում հայտնել են, որ միջադեպի պատճառով պալատը փակ կլինի մինչև օրվա վերջ:

Նույն շարքից